Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»
Ուկրաինան չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթին ֆինանսական միջոցների խիստ սղության պատճառով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքում։
Հաղորդվում է, որ մրցույթին մասնակցելը զգալի ծախսեր է ենթադրում՝ նախընտրական փուլի անցկացում, մասնակցության համար մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությանը նախատեսված պարտադիր վճարի մուծում։
«Այս տարի Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանն առաջին անգամ չունի ֆինանսական հնարավորություն նախընտրական փուլի անցկացման, վճարի մուծման, վճարումների հետ կապված բոլոր արտավորությունները կատարելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2018-ին կազմակերպությունը ստացել է օրենքով երաշխավորված գումարից երկու անգամ պակաս։
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 25-ին։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է 2003 թվականից, մասնակցում են 10-15 տարեկանները։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան