Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձով դիմել է երևանցիներին՝ հայտնելով իր հրաժարականի մասին։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։
Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։
Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել. Արթուր Վանեցյան
- «Ժամանակ». Տարոն Մարգարյանը գնացածի հաշիվ է
- «Ժամանակ». Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա
- Ինչ պատեհ առիթի է սպասում «Ելքը»՝ Տարոն Մարգարյանին անվստահություն հայտնելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին