Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
«Հենց այն օրը, երբ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժեցին Վեհարանի տարածք, Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն», -այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ թե արդյոք իրավիճակի հետ կապված դիմե՞լ են ոստիկանություն ու ի՞նչ արձագանք են ստացել:
Նա նշեց, որ ոստիկանությունից եկան, ուղղակի տարածքը հսկելու, այլ ոչ ակցիայի մասնակիցներին հեռացնելու. «Ոստիկանությունից եկան, որպեսզի հանկարծ ավելորդություններ թույլ չտրվեն ցուցարարների կողմից, ինչպես նաև տարածքը հնարավոր այլ ավազակային հարձակումներից, ոտնձգություններից պաշտպանեն: Ի վերջո Վեհարանի տարածքում բնակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ոստիկանության մեկնաբանություններով իրենք իրավունք չունեն նրանց հեռացնելու, տարբեր պատճառաբանություններով, ինչը մեզ համար տարօրինակ է և անհասկանալի, չէ՞ որ այդտեղ վանք է, Մայր Աթոռը հայոց եկեղեցու սեփականությունն է, և մանավանդ դա կաթողիկոսի բնակության վայրն է, և հանրային տարածք որպես այդպիսին չի դիտարկվում»։
Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ին ոստիկանությունից հայտնել էին, որ «Հավաքի ազատության իրավունքը ոստիկանությունը կսահմանափակի, երբ կոպտորեն խախտվի հասարակական կարգը և անհամաչափորեն կսահմանափակվի մեր այլ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
- Հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
- Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
- Տեր Վահրամ. Սուրբ Գեղարդը վաճառվելու կամ վնասվելու մասին լուրերը կեղծ են
- Ցուցարարները պնդում են իբր Աստվածամուխ Գեղարդը կտրվել ու վաճառվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան