Առաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի
Հուլիսի 11-12-ին օդի ջերմաստիճանը Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Երևանում կրկին կհասնի +40...+42 աստիճանի, իսկ հուլիսի 13-14-ին կնվազի 4-5 աստիճանով:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը, 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում