Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան ժամանողների թիվը 2018 թվականի առաջին կիսամյակում ավելին է եղել, քան մեկնողներինը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշոտնական կայքից, 2018թ-ի հունվար-հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 մլն 130 հազար 864 ուղևոր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 1 մլն 58 հազար 834 ուղևորի համեմատ:
Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 576 505 մարդ` 2017 թվականի 526 254-ի դիմաց, իսկ հունվար-հունիսին մեկնել է 554 359 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 հազար 779-ով ավելի է:
Հունվար-հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է 7980 տոննա բեռ, իսկ 2017թ-ի հունվար-հունիսին` 10912 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 5425 տոննա բեռ (2017թ-ին՝ 8580 տոննա), ներկրվել` 2555 տոննա բեռ (2017թ-ին՝ 2332 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-հունիսին կազմել է 5251` 2017թ-ի 4795-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 37 673 մարդ (2017թ-ի հունվար-հունիսին՝ 16 978 մարդ), մեկնել` 38 415 մարդ (2017թ-ի հունվար-հունիսին՝ 18 195):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում