Ես իմ աշխատանքային կարիերան սկսել եմ կոռուպցիայի դեմ պայքարով. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին, ասաց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում:
«Դուք մի բանում պետք է համոզված լինեք, ես իմ աշխատանքային կարիերան սկսել եմ կոռուպցիայի դեմ պայքարով, կազմակերպված հացագործության դեմ պայքարով, և սյդ հարցին շատ մասնագիտորեն եմ վերաբերվում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կոռուպցիան ամենաշատը լինում է այն ոլորտներում, որտեղ ֆինանսական հոսքերը մեծ են:
Հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ բենզինի յուրացումներ են եղել և արդյոք այդ ժամանակ այդ երևույթների մասին տեղյակ չէին, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես մի հատ գիծ եմ քաշել մինչ իմ նշանակումը և նշանակումից հետո: Եկեք խոսենք այն մասին, թե հիմա ինչ է կատարվում»:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև տարկետման իրավունքի տրամադրմանը: Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է անաչառ համարում ԿԳ նախարարի հրամանով ստեղծված ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժողովի գործունեությանը, որը որոշում է, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա, Դավիթ Տոնոյանն ասաց՝ հավատում է, որ հանձնաժողովի աշխատանքն անաչառ է եղել, քանի որ այն հետհեղափոխական ժամանակշրջանում է կազմավորվել և բավականին մեծ թվով ուսանողներ դուրս են մնացել. «Այսինքն՝ որոշակի ընտրության հարց լուծվել է»:
Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ երիտասարդների բողոքներն անհիմն են, նախարարն ասաց, որ բողոք միշտ էլ լինելու է, բայց դրան պետք է շատ հանգիստ վերաբերվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին