Դարեն Արոնոֆսկին Վարդավառ խաղաց Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում
Նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում տրվեց «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը։
Հանդիսավոր արարողության սկզբում ցուցադրվեց փառատոնի 15 տարվա պատմությունն ամփոփող տեսանյութ, ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանը և այլ արտիստներ: Ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը։
Արարողության ընթացքում ցուցադրվեցին փառատոնի պատվավոր հյուր, ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: Արոնոֆսկուն բերեց բեմ: Նախքան այդ բեմում հայտնվեց Սև կարապը՝ ներկայացնելով հիանալի պար։
«Պարզվեց, այսօր ձեզ մոտ ջրի տոն է, մեղքերն են լվացվում, ինչը շատ լավ է, գեղեցիկ»,- իր խոսքում ասաց նա, ապա ձեռքի շշից ջրով ցողեց առաջին շարքերում նստած հյուրերին, նաև իր վրա:
Նշենք, որ փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ և Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ:
«Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվի տեղացի և սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերի ծավալուն ծրագիր:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, 2018 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը կկոչվի «GAIFF-PRO», և ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում:
«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկարնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ:
Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին: «Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին և հեղիանկի ֆիլմերը:
«ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի շուրջ 30 կինոգործչի: Երևանում և Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` համատեղ արտադրությունների և միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ:
Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում:
Նախատեսվում է Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիր, որն իրականացվելու է համապատասխան երկրների դեսպանությունների հետ համատեղ:
Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում:
Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ և հյուրընկալել շուրջ 200 միջազգային և տեղացի կինոգործիչների։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հրապարակում կտեղադրվեն Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի և Արա Վահունու պատվո աստղերը
- «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան