Իրանում աղջկան ձերբակալել են պարի տեսարանով տեսանյութի համար
Իրանում 18-ամյա Մաեդե Խոջաբրին ձերբակալվել է Ինսթագրամի իր էջում պարի տեսարաններով տեսանյութ հրապարակելու համար։ Գազետա.ռու-ն, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ նա ավելի քան 50 հազար հետևորդ ունի իր Ինսթագրամում ի շնորհիվ տեսագրությունների, որոնցում նա պարում է իր սենյակում իրանական և արևմտյան երաժշտության տակ։ Տեսանյութերում նա առանց հիջաբի է, ինչը պարտադիր է այդ երկրում։
Աղջկա ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել սոցկայքերի օգտատերերի շրջանակում, նրանք էլ «պարը հանցագործություն չէ» հեշթագով տեսանյութեր են հրապարակում, որտեղ իրենք են պարում ի պաշտպանություն Մաեդեի։
Նշվում է, որ սա պարելու համար առաջին ձերբակալությունը չէ Իրանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանում պարի երեկույթի ժամանակ ձերբակալվել է 64 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում