Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 100-ից անցել է
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 104 մարդ, 50 մարդ համարում է անհայտ կորած: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Japan Times-ին:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Ճապոնիայում բնական աղետի հետևանքով զոհվել է 81 մարդ: Նշվում է, որ Ճապոնիայի 19 պրեֆեկտուրաներից 5,9 մլն մարդ տարհանվել է: Ներկայումս մոտ 30 հազար մարդ գտնվում է տեղահանված անձանց հատուկ կենտրոններում:
Օկայամա պրեֆեկտուրայում մոտ 1000 մարդ ջրային հոսքերի պատճառով արգելափակված են շենքերի տանիքներում:
Ըստ աղբյուրի՝ այս պահին վնասվել է 267 հազար շենք: Ճանապարհները նույնպես վնասվել են, 17 երկաթուղային ընկերությունները 11 պրեֆեկտուրաներում կասեցրել են երթևեկությունը 56 ուղղություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում