Բրազիլացի դատավորները վիճել են նախկին նախագահ Դա Սիլվայի ճակատագրի շուրջ
Բրազիլիայի վճռաբեկ դատարանի դատավոր Ռոժերիո Ֆավրետոն վճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային կալանքից ազատ արձակելու մասին։ Սակայն մեկ այլ դատավոր չեղյալ է համարել այդ վճիռը։
Գազետա.ռու-ն գրում է, որ հուլիսի 8-ին Ֆավրետոն, ով զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը Լուլա դա Սիլվայի օրոք, վճռել էր, որ նախկին նախագահը պետք է ազատ արձակվի բանտից։ Դրանից հետո դաշնային դատավոր Սերխիո Մորոն, որը Լուլային ուղարկել էր բանտ, արգելափակել է որոշումը։ Այնուհետև հարցի ուսումնասիրությամբ զբաղվել է վճռաբեկի այլ դատավոր Ժոաու Ժեբրան Նետը։ Նա պաշտպանել է Մորոյի դիրքորոշումը և չեղյալ համարել նախկին նախագահի ազատ արձակման որոշումը։
Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով։ Պատժի կրումը սկսվել է 2018 թվականի ապրիլից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին