Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանությունների մասին. «Անամոթներ»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում երկու գրառում է կատարել Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած գնացքի խոշոր վթարի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այդ վթարի հետևանքով 24 ուղևոր էր զոհվել, իսկ 318-ը՝ վիրավորվել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նախ Փայլանի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ տեղի ունեցածի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում չեղարկել հուլիսի 9-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունը. «Չորլուում նրանց կողմից քաղաքացիներ են կոտորվել, իսկ մինչև հիմա նրանք շքեղ արարողությունից են խոսում։ Անամոթներ, սրբություն չունեցողներ»։
Մյուս գրառման մեջ պոլսահայ պատգամավորը փաստաթուղթ է ներակայացրել, ըստ որի՝ Թուրքիայի իշխանությունները մեկ ամիս առաջ չեղարկել են Չորլուում տեղի ունենալիք շինարարական աշխատանքները, որոնք պիտի ուղղված լինեին սողանքների կանխարգելմանը: Մինչդեռ նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը նախորդ օրերին գրանցված հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով սողանքներ էին առաջացել։
Çorlu’daki katliama neden olan menfezlerin yapım ihalesi bir ay önce “ödenek çıkmadığından” iptal edildi.
— Garo Paylan (@GaroPaylan) July 9, 2018
Kaynaklar Saray’lara, şatafata harcanıyor.
Biz’ler öldürülüyoruz.
Kaza değil Cinayet! pic.twitter.com/a6TAMN3yB1
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան