ԵՄ-ն կարող է երկարաձգել Brexit-ի հարցով բանակցությունների ժամկետները
ԵՄ անդամ երկրները կարող են երկարաձգել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունների ժամկետը։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցամբ, ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը։
Նրա խոսքով, այս պահի դրությամբ ԵՄ-ն անհրաժեշտություն չի տեսնում վերանայել Brexit-ի հարցով բանակցությունների շրջանակները կամ ձևաչափը։
«27 երկերների միջև տարաձայնություններ չկան, որոնք կարող էին բերել բանակցությունների շրջանակի վերանայման անհրաժեշտության»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բերնյեն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հաջորդ շաբաթվանից պատրաստ կլինի ցանկացած ժամանակ բանակցել Լոնդոնի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մեյը հայտարարել է Brexit-ի փաստաթղթերի ձևակերպման ժամանակահատվածը
- Brexit-ի հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են
- Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնեցրել են Brexit-ի համար փոխհատուցման գումարը
- Բրիտանացիների մեծ մասը դժգոհ է Brexit- ի շուրջ բանակցություններից
- ԵՄ առաջնորդները Թերեզա Մեյի հետ Brexit-ը քննարկելու փոխարեն կգնան Sting-ի համերգին
- Բրիտանացիների կեսն աջակցում է նոր Brexit-ի անցկացումը