Ջասթին Բիբերը նշանվել է
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերն առաջարկություն է արել կինոռեժիսոր և դերասան Ալեք Բոլդուինի բարեկամուհուն՝ ամերիկացի հայտնի մոդել և հեռուստահաղորդավարուհի Հեյլի Բոլդուինին։
Ռիա նովոստին, հղում անելով TMZ պորտալին, գրում է, որ միջոցառման երկու ականատես հաստատում են, որ առաջարկություն արվել է։ Երգչի թիկնապահները խնդրել են ռեստորանի այցելուներին հավաքեն հեռախոսները, իսկ հետո Բիբերը «բոլորի աչքի առաջ» խնդրել է Բոլդուինի ձեռքը, իսկ մոդելը համաձայնվել է։
Նշանադրության մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել, բայց Բիբերի ծնողներն արդեն սոցիալական ցանցերում արձագանքել են այդ իրադարձությանը։
«Այն, որ ես հպարտ եմ՝ նուրբ է ասված»,- գրել է երգչի հայրը։
Իսկ մայրը Թվիթերում գրել է. «Սեր, սեր, սեր, սեր... »։
TMZ նշում է, որ սիրահարներին հունիսից հաճախ են տեսել միասին, երբ սկսել են նորից հանդիպել։ Երգիչը Բոլդուինի հետ հանդիպել է նաև 2015-2016 թվականներին։ Դրանից հետո Բիբերը հասցրել է մի քանի անգամ միանալ և բաժանվել մոդել, դերասան, երգիչ Սելենա Գոմեսից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան