Ռոբերտ Քոչարյան. Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը yerevan.today-ին տված հարցազրույցում խոսել է ՊՆ նախարարի գաղտնի՝ 0038 հրամանի մասին:
«Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է:
Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:
Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»,-ասել է Քոչարյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան