ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական` անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին:
Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Renault Logan ավտոմեքենա:
Բանկի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Mastercard քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է 01.07.2018 թ.-ից մինչև 01.10.2018 թ. ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` նվազագույնը 100.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում, կուտակել բոնուսներ և մասնակցել Բանկի կողմից խաղարկվող արժեքավոր մրցանակների խաղարկությանը:
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաշատ բոնուսային միավոր կուտակած քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:
Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:
#երբշահումես ակցիայի անկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Այազմայից մինչև Ծալկա ճանապարհը դժվարանցանելի է վերանորոգման պատճառով
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Մեկնարկում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տուգանքների համաներումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը
- Կայացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ և առևտրային կետերի շուրջօրյա հեռախոսային խորհրդատվություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» համաժողովի գլխավոր հովանավոր
- Վարչապետն Անդրեյ Կոստինի հետ քննարկել է Հայաստանում ՎՏԲ բանկի գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին