Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է քննիչի հարցերին.Վիկտոր Սողոմոնյան
«Մենք ծանուցում ենք ստացել Հատուկ քննաչական ծառայությունից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հացաքննության ներկայանալու կապակցությամբ։ Պատկերացնելով, որ այս հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում՝ ես որոշեցի հրապարակել այն նամակը, որով մենք պատասխանել ենք հարցաքննության գալու հայցին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երկրոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ-ից հարցաքննության կանչելու մասին ծանուցում Ռոբերտ Քոչարյանը փոստային ծառայության միջոցով ստացել է 2018 թվականի հուլիսի 6-ին։ Ծանուցվել է, որ վերջինս հարցաքննության պետք է ներկայանա նույն օրը՝ 15։30-ին։
Գրասենյակի պատասխանատուն միաժամանակ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան կվերադառնա ոչ շուտ, քան 2018 թվականի հուլիսի 25-ը։
«Երևան վերադառնալուց հետո նա պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին։ Միաժամանակ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 25-ն առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին՝ գրավոր կամ կապի այլ միջոցների օգնությամբ»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա միաժամանակ նշեց, որ իրենք առաջարկում են քննարկել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը սկզբից մինչև վերջ իրենց ներկայացուցչի կողմից տեսաձայնագրելու հնարավորությունը ՝ հաշվի առնելով, որ վերջինս պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող որևէ տեղեկություն չի հայտնելու։ Իրենց այս առաջարկը Սողոմոնյանը բացատրեց անհրաժշտության դեպքում տեսանյութը հրապարակելու մտադրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ
- Առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է. Վ.Սողոմոնյան
- Փաշինյանը չբացառեց՝ Մարտի մեկի գործով կարող է հարցաքննվել նաև Ռոբերտ Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան