ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել խորվաթ ֆուտբոլիստ Վիդուի գործով
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, նախազգուշացրել է Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյա Վիդուին աշխարհի աաջնության ¼ եզրափակչում Ռուսաստանի հետ խաղից հետո «Փառք Ուկրաինային» գոռալու համար։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ՖԻՖԱ-ն խաղացողի արտահայտությունը գնահատել է որպես ոչ մարզական վարքի դրսևորում, արդար խաղի սկզբունքներին հակառակ:
ՖԻՖԱ-ի հաղորդագրության համաձայն, ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն նախազգուշացնում է Վիդուին այն արտահայտության համար, որ նա արտասանել է ՌԴ-Խորվաթիա խաղից հետո տեղադրված տեսանյութում։
Խաղից հետո Վիդուն և նրա նախկին խաղընկերը Կիևի «Դինամոյում» Օգնեն Վուկոևիչը տեսաուղերձ են ներկայացրել, որտեղ նրանք գոռում են «Փառք Ուկրաինային»։
Նշենք, որ Խորվաթիա-Ռուսաստան խաղը կայացել է հուլիսի 7-ին։ Խորվաթիան դուրս է եկել կիսաեզրափակիչ հետխաղյա 11 -մետրանոց հարվածաշարով հաղթելով Ռուսաստանի: Հուլիսի 11-ին կիսաեզրափակչում Խորվաթիան կմրցի Անգլիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին