Բիթքոինի և այլ թվային այլ արժույթների փոխարժեքը նվազել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն այսօր փոքր-ինչ նվազել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 0,92%-ով՝ կազմելով 6,767 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 0,31 տոկոսով՝ հասնելով 6,711 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք նույնպես նվազել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 1,78%-ով և կազմել 484,47 դոլար, XRP-ինը՝ 2,86%-ով և կազմել 0,47 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 3,04%-ով և հասել 748,52 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 273,628 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը: