ԱԱԾ-ն բազմիցս եկել է, ստուգել. Ազգային պատկերասրահի տնօրեն
«Ազգային անվտանգության ծառայությունը վերջին օրերին՝ չէ, բայց Ազգային պատկերասրահ բազմիցս է եկել-ստուգել»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ԱԱԾ-ն վերջին օրերին գործողություններ իրականացրե՞լ է Ազգային պատկերասրահում, ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։
Նա նշեց, որ վերջին երեք տարվա մեջ ուղիղ մեկ տարի պատկերասրահում ստուգումներ են եղել։
Հարցին, արվեստի կեղծ գործեր հայտնաբերվե՞լ են, Ազգային պատկերասրահի տնօրենն ասաց. «Եթե դուք գիտեք, ասեք։ Հորդորում եմ բոլորին, ով տեղյակ է և թաքցնում է մի բան, որ գիտի, որ կեղծ աշխատանք կա, դիմեն ոստիկանություն»։
Նշենք, որ «Փաստ» թերթի այսօրվա համարում գրված էր. «Իրավապահները սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: ... : Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաև առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը: Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»:
Ազգային պատկերասրահից երբեմն նկարներ են տարվում այլ երկրներ՝ ցուցահանդեսներում ներկայացնելու համար։ Ա. Ծատուրյանն ասաց, որ պատկերասրահն ունի փորձաքննության ՊՈԱԿ, մասնագետներն արվեստի գործերը տանելուց գալիս, զննում, ստուգում, փաստաթուղթ են կազմում, վերադարձնելուց էլ ստուգում են, փաստաթուղթ կազմում։
Նա նաև ընդգծեց, որ պատկերասրահից որևէ մեկին որևէ գործ չեն կարող նվիրաբերել։
«Այստեղ աշխատելու իմ առաջին օրվանից բոլոր իշխանություններին, այս իշխանությանը, խնդրել եմ վերադարձնել Ազգային պատկերասրահին պատկանող բոլոր նկարները, որոնք կախված են կառույցներում։ Որոշ բաներ արդեն վերադարձվում են»,- նշեց Ա. Ծատուրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները