Բուքմեյքերական, կազինո, լոտո... որոնք են տարբերությունները
Մարդու համար, ով ոչ մեկը չի խաղում, դժվար է որոշել սրանց տարբերության նրբությունները, եթե նույնիսկ կարդա օրենքը:
Կազինոյի մասով, երբ ասում են «կազինո», սովորաբար պատկերացնում են խոշոր խաղադրույքներ ու անպայման՝ բյուջեից յուրացումներ:
Լոտոյի մասով, կարծես թե, մաթեմատիկան չի աշխատում՝ միշտ զարմացնում է, թե որքան մարդ է լոտո գնում, որ ավտոմեքենաներ բաժանելը մնում է շահութաբեր:
Բուքմեյքերական խաղադրույքները համարվում են «ազնիվ»՝ սպորտ, ֆուտբոլ և նման բաներ: Թեև՝ եթե նկատի ունենանք, որ ֆուտբոլ խաղում են ուրիշները, անհասկանալի է և նման մոտեցումը ևս:
Վերջին երկուսը, կարծես թե, ընդունված է համարել, որ հիմնականում խաղում են աշխատավարձով: Դա մի կողմից ուրախացնում է՝ ուրեմն՝ մարդիկ ունեն աշխատանք ու ավելցուկով աշխատավարձ:
Եթե ոչ՝ մնում է խաղի մոլիությունը ու այստեղ հարթվում են տարբերությունները:
Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը panorama.am-ին ցավ էր հայտնել, որ այդ ընկերությունների գրասենյակներում սպորտային խաղերը հետ են մղվել, դրանք կամաց-կամաց վերածվում են կազինոների, որտեղ կարելի է ժամեր անցկացնել, նաև շահումով խաղեր խաղալ:
Տնտեսագետը խնդիրներ է տեսնում բուքմեյքերական ընկերությունների գործունեության մեջ։
Մի կողմից՝ գուցե և արժե զբաղվել հասարակության ՝ «հեշտ փողեր աշխատելու» սիրով, մյուս կողմից՝ բուքմեյքերականի դեպքում միայն «հեշտ փողը» չէ, ավելի շատ՝ «ես ասել էի, ես գիտեի,...» սպորտից բան հասկանալու պահը:
Մի կողմից՝ գուցե ընդհանրապես արժե զբաղվել բոլոր այն խաղերով, որոնք կարող են դառնալ մոլություն, մյուս կողմից՝ ինտերնետի դարում ինչպես փակել դրանք՝ անհասկանալի է:
Ու այստեղ կանգնում է նաև այս հարցը՝ ուր գնան փողերը՝ ՀՀ բյուջե, թե այլ երկրներ:
Նշենք, որ Հայաստանում գործող միայն բուքմեյքերական ընկերությունները ընդհանուր առմամբ տարեկան ունենում են ավելի քան 120-130 մլն դոլարի շրջանառություն և պետական բյուջե են վճարում 2 մլրդ դրամից ավելի հարկ:
Մեղմ հաշվարկով՝ ազգ-բուքմեյքերական ընկերություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին