Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Բորիս Ջոնսոնին շոու վարել RT-ում
«Բորիս, արի մեզ մոտ։ Հատուկ քեզ համար որևէ հեղինակային շոու կբացենք։ Օրինակ «Կենդանիների աշխարհում»»,-Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ՄԹ նախկին արտգործնախարարին կատակով նման առաջարկ է արել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Բորիս Ջոնսոնը հրաժարական էր տվել վարչապետ Թերեզա Մեյի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Հուլիսի 9-ին հրաժարական էր տվել նաև Brexit-ի հարցերի նախարար Դևիդ Դևիսը։ Երկու նախարարն էլ, այսպես կոչված, «կոշտ Brexit»-ի կողմնակիցներ էին, իսկ Թերեզա Մեյը հայտարարել էր Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու պայմանները մեղմացնելու մտադրության մասին։
«Քեզ մեզ մոտ և կսանրեն, և սառը մածնաբրդոշ կտան»,- Telegram-ում գրել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ հիմա Լոնդոնի փողոցներով քայլելը վտանգավոր է։
«Այլ բան է Դոնի-Ռոստովը»,- հավելել է Մարգարիտա Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին