
Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»
Պորտուգալիայի ազգային հավաքականի և իսպանական «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է իտալական «Յուվենտուս»։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Ռեալն» ու «Յուվենտուսը» համաձայնության են եկել Ռոնալդուի տրանսֆերի հետ կապված։ Մադրիդյան ակումբի կայքի հաղորդմամբ, պորտուգալացի 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 119 միլիոն եվրո։
Պորտուգալացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2009 թվականից։ Նա ակումբի պատմության ընթացքում ամենալավ հարձակվողն է (450 գոլ 438 խաղում)։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
- Ռոնալդուն կիսվել է Աշխարհի գավաթի մասին իր տպավորություններով
- Ռոնալդուն պարել է հավաքականի մարզման ժամանակ
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել