Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել նոտար աշխատել
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ կանայք նոտար դառնալու հնարավորություն են ստացել։ korrespondent-ը գրում է, որ արդեն 12 կին նոտարի ծառայություններ մատուցելու արտոնագիր է ստացել, ինչը նրանց տրամադրել է Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը:
Խոսքը «ստուգող» արտոնագրի մասին է, Սաուդյան Արաբիայում նման պաշտոն զբաղեցնող անձը կարող է կատարել նոտարի մի շարք պարտականություններ, մասնավորապես՝ փաստաթղթեր հավաստագրել։
Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայում 1,3 հազար մարդ նման արտոնագիր ունի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կանանց հնարավորություն էր տրվել վարորդական իրավունք ստանալ ու մեքենա վարել:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում կանայք սկսել են ստանալ առաջին վարորդական իրավունքները
- Սաուդյան Արաբիայում մշակույթի նախարարություն է ստեղծվել
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձևության շաբաթ կանցկացվի
- Սաուդյան Արաբիայում երկար տարիների արգելքից հետո կինոթատրոն կբացվի
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կանանց մարաթոն կանցկացվի
- Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլ են տվել բոուլինգ և բիլիարդ ակումբներ բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան