Քվեբեկում անոմալ շոգերից մեկուկես շաբաթում 70 մարդ է մահացել
Հունիսի վերջին Կանադայի Քվեբեկ նահանգում անոմալ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով CBC հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ մահացության դեպքեր ամենաշատը գրանցվել են Մոնրեալում։ Գրեթե բոլոր մահացածները տարեցներ են՝ 60 տարեկանից բարձր։ Քաղաքային դիահերձարանները ծանրաբեռնված են աշխատում։
Ավելի վաղ անոմալ շոգերի պատճառով Քվեբեկում 19 մարդ էր մահացել։
Քվեբեկում և Կանադայի մի շարք այլ նահանգներում հունիսի 29-ից ջերմաստիճանը բարձրանում է մինչև 34 աստիճան, որը օդի բարձր խոնավության պայմաններում հավասար է 40 աստիճանի։
Տեղի օդերևութաբանները կանխատեսում են, որ իրավիճակն աստիճանաբար կկարգավորվի, և շոգը կսկսի նահաջել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան