Իրանցիները Նախիջևանում ունեն իրենց շահերը, որոնք որոշ դեպքերում համընկնում են մեր շահերի հետ. Վ. Ոսկանյան
«Պետք է հստակորեն արձանագրել, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները գոյություն են ունենալու, որքան էլ դա չցանկանանք մենք, և որքան էլ դա չցանկանա Իրանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրանագետ Վարդնա Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է պայմանավորված լինեն Իրան-Ադրբեջան հարաբերություններով. «Իրանցիներիը թե Հայաստանի, թե Աֆրբեջանի հետ աշխատել ու աշխատելու են, այլ խնդիր է, որ եթե Հայաստանը համարվում է վստահելի գործընկեր, բարեկամական երկիր, ապա Ադրբեջանն այդպիսին չի համարվում։ Իրանցիների քաղաքական և դիվանագիտական գործելաոճն ինչ-որ առումով տարբերվում է մեզ ծանոթ պետությունների գործելաոճից։ Իրանցիները կարող են հայտարարել մի աբն, անլ բոլորովին ուրիշ բան»։
Ինչ վերաբերում է նախիջևանյան հատվածում իրանական դիրքորոշումներին՝ իրանագետն ասաց. «Ակնհայտ է, որ Նախիջևանն Իրանի տեսանկյունից չափազանց կարևոր մի տարածաշրջան է և իրանական ներկայությունն Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում գրեթե անսահմանափակ է։ Ըստ էության, այն նույնիսկ գերազանցում է թուրքական ներկայությունը, թե գաղափարական, թե տնտեսական առումով։ Մի պահ պատկերացրեք, որ Իրանը կարող է կտրել մայրցամաքային Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, կարող է դադարեցնել գազի մատակարարումը Նախիջևանին, և այս ինքնավար հանրապետությունը կհայտնվի չափազանց ծանր իրավիճակում»
Ոսկանյանի կարծիքով՝ իրանցիներն այս տարածքում ունեն նաև իրենց շահերը, որոնք որոշ դեպքերում համընկնում են մեր շահերի հետ. «Օրինակ իրանցիները գտնում են, որ Նախիջևանի տարածքը պետք է բացվի իրանական տրանզիտի համար։ Կարծում եմ՝ բացելը ձեռնտումէ նաև Հայաստանի համար, քանի որ բացելու դեպքում Հայաստանը կդառնա առանց լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման տարանցիկ երկիր, որքանով է սա իրականանալի՝ այլ հարց է։ Կարծում եմ՝ մեր քաղաքական ուղեգիծն Ադրբեջանի հանդիեպ պետք է ունենա որոշակիորեն երկկողմ մոտեցում, մենք շատ դեպքերում պետք է առանձնացնենք Նախիջևանը այսպես կոչված համաադրբեջանական դիրքորոշումներց և փորձենք Նախիջանի հանդեպ վարել առանձին քաղաքականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում. նախարար
- Պետք մտածել՝ ինչպես բարձրացնել Նախիջևանի հարցը բանակցություններում. քաղաքագետ
- Դավիթ Տոնոյանը Նախիջևանյան հատվածում մարտական ծառայությանը վերաբերող հարցեր է քննարկել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին