YouTube-ը 25 մլն դոլար կծախսի՝ կեղծ տեղեկատվության դեմ պայքարում
YouTube հանրահայտ տեսահոսթինգը 25 միլիոն դոլար կհատկացնի փորձագետներին, որոնք կօգնեն հարթակում պայքարել կեղծ լուրերի դեմ։ YouTube-ի հետ խորհրդավություններ կանցկացնեն հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները։
«Լայֆ.ռու»-ն գրում է, որ հատկացված գումարի հետ ծառայությունը կստեղծի նախաձեռնող խումբ, որը կօգնի YouTube- ում զտել որոնման համակարգի արդյունքները։ Նախաձեռնության մեջ են մտնում հայտնի հայտնի մեդիաընկերություններ, ինչպիսին է օրինակ Vox Media-ն, և հեղինակավոր լրագրողներ։
Բացի այդ, միջոցները կուղարկվեն նաև խրախուսելու այն աշխատակիցներին, ովքեր աշխատելու են հայտնի բլոգերների հետ:
Նախկինում աղբյուրը գրել էր, որ YouTube- ը կխրախուսի հայտնի բլոգերներին `օգնել երեխաներին ճշմարտությունը տարբերակել ստից։
Հարակից հրապարակումներ`
- Ամենահայտնի YouTube-բլոգերին կրկին մեղադրել են ռասիզմի մեջ
- YouTube-ը աշակերտներին կսովորեցնի պայքարել կեղծ նորությունների դեմ
- YouTube-ը և Facebook-ը ավտոմատ ջնջելու են ծայրահեղականություն քարոզող տեսանյութերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան