Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:
Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:
Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:
Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։