Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը
Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է դպրոցականների շրջանում գործարար մտածելակերպի զարգացմանը և կարիերայի պլանավորմանը։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում 5 դպրոցների աշակերտներին ներկայացվելու են տնտեսության արագ զարգացող ճյուղերը և աշխատաշուկայի պահանջները։ Ծրագրին մասնակցող 9-12-րդ դասարանների աշակերտները ձեռք են բերելու նոր հմտություններ ՏՏ և ինժեներական խնդիրների լուծման համար, այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ստանալու են արտադրությունների և արտադրանքների վերաբերյալ գործնական գիտելիքներ և նույնիսկ սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։
«Երիտասարդների զբաղվածության խնդիրն ամենաարդիականներից մեկն է այսօր Հայաստանում, և, կարծում եմ, ցանկացած աջակցություն այդ հարցում խիստ կարևոր է։ Այդ իսկ պատճառով, աշխատելով ՏՏ ոլորտում և քաջատեղյակ լինելով այդ շուկայի պահանջներին, մենք մեր պարտքն ենք համարում երիտասարդների ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Beeline-ը ՀԳՀՄ-ի ակտիվ անդամ կազմակերպություն է և մշտապես աջակցում է երիտասարդների զբաղվածության խթանմանն ու մոտիվացիայի բարձրացմանը՝ մնալու Հայաստանում և զարգացնելու սեփական բիզնեսը կամ կարիերան: Ուզում եմ պարոն Պյատախինին մեր երախտագիտությունը հայտնել արդյունավետ համագործակցության համար։ Ասեմ, որ այս ծրագրի շրջանակում ևս մեկ հնարավորություն է ստեղծվում խթանելու կապը դպրոցների և աշխատաշուկայի միջև», - նշել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
Ծրագրի շրջանակում կբարելավվի դպրոցների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագիրը, լրացուցիչ մոդուլներ կմշակվեն, իսկ ուսուցիչները համապատասխան վերապատրաստում կանցնեն։
Հարակից հրապարակումներ`
- Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
- Ամառային Բիզնես Դպրոցի սաներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
- Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը
- Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը
- Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
- Beeline-ը, Յունիբանկը և «Մոբայլ սենթր»-ը հեռախոսների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ են գործարկել
- Beeline-ը կանցկացնի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
- Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի գլխավոր գործընկեր
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացել է «3-րդ հարկ» արվեստային շարժմանը նվիրված գիտաժողով
- Beeline-ն իջեցրել է iPhone-ների գները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան