Ամերիաբանկն արժանացել է IFC-ի «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակին
IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիան) Հայաստանի խոշորագույն բանկ Ամերիաբանկին շնորհել է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում 2017թ. լավագույն թողարկող գործընկեր-բանկ» մրցանակը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի փոխանցմամբ՝ Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Մենք կարևորում ենք այս մրցանակը և բարձր ենք գնահատում IFC-ի հետ մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը: Առևտրի ֆինանսավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք դեռևս 2009թ-ից և շնորհիվ դրա կարողացել ենք էապես մեծացնել Հայաստանում առևտրի ֆինանսավորման ծավալը՝ խթանելով տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը: Վստահ ենք, որ այս տարի ևս աճը զգալի կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Fitch Ratings-ի՝ հունիսին Հայաստանի համար սահմանած վարկանիշի դրական հեռանկարը»:
Աղբյուրը նշում է, որ սա թվով երրորդ մրցանակն է, որ IFC-ն շնորհում է Ամերիաբանկին: Նախկինում բանկն արժանացել է «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում ամենաակտիվ վարկավորող բանկը կովկասյան տարածաշրջանում» մրցանակին և «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակներում էներգաարդյունավետության գծով լավագույն վարկավորող բանկ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» մրցանակին:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
- Սևծովյան առևտրի և զարգացման բանկը շարունակում է համագործակցել Ամերիաբանկի հետ
- Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի մրցանակին
- Ամերիաբանկի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
- Պարտատոմսեր թողարկող առաջատար բանկը Հայաստանում Ամերիաբանկն է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան