Արցախի նախագահը՝ սահմանագծում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներ, տեղում ծանոթացել սահմանագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և դրված խնդիրների լուծման ընթացքին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում