Առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ. Զոհրաբ Մնացականյան
Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափում, դինամիկ և հետևողական երկխոսություն, և Հայաստանը հաստատակամ է շարունակելու այդ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:
Զոհրաբ Մնացականյանը և Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միջմշակութային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, և մտքեր են փոխանակել այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին