Միասնական քննությունների երկրորդ փուլից 357 դիմորդ է կտրվել
Միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլն ավարտվել է։ Այս փուլի համար հայտագրվել է 745 դիմորդ՝ որոնք քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», Ֆիզիկա», «Օտար լեզու», «Կենսաբանություն», Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից։
Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը Panorama.am-ին մանրամասներ ներկայացրեց երկրոդ փուլի արդյունքներից։
«Ամենաշատ՝ 313 դիմորդ քննություն է հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, իսկ ամենաքիչ դիմորդներ եղել են «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը՝ ընդամենը 3»,- նշեց նա։
Երկրորդ փուլից կտրվել է 357 դիմորդ։
Ինչ վերաբերում է առաջին փուլից հետո ստացված բողոքարկումներին՝ ԳԹԿ-ից հայտնեցին, որ ստացվել է 92 դիմում, որից բովանդակային բողոքարկվածների քանակը 34 է։
Հիշեցնենք, որ միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել էր 5087 դիմորդ, որից կտրվել էր 1125-ը։
Վարդան Պարասմյանը հայտնեց, որ հայաստանյան բուհեր ընդունվածների ամբողջական պատկերը հայտնի կլինի հուլիսի 15-ից հետո։
Առաջին և երկրորդ փուլերի գնահատականների արդյունքները ամբողջությամբ ներկայացված է ԳԹԿ-ից մեզ տրամադրված փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննությունների հիմնական փուլում 1125 անբավարար գնահատական է եղել
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ
- «Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան