Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության. ՀՔԾ պետ
Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
«Նա հրավիրվել է վկայի կարգավիճակով։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց ՀՔԾ պետը։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելուն՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են քրեական դատավարության օրենսգրքով, տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում:
Ինչ վերաբերում է հարցազրույցը տեսաձայնագրելուն, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, այն հրապարակելուն, ՀՔԾ պետն ասաց. «Դա վարույթն իրականացնող մարմինն է որոշում, իհարկե կքննարկվի»:
Խոսելով Միքայել Հարությունյանի մեղադրանքի վերաորակման հնարավորության մասին՝ նշեց, որ ինքն իր կարծիքն արդեն հայտնել է և շարունակում է մնալ այդ կարծիքին:
Սասուն Խաչատրյանը նաև հայտնեց, որ Մարտի 1-ի գործով այլ բարձրաստիճան անձինք ևս հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չնշեց:
Հարցին, թե հնարավոր կլինի բացահայտել Մարտի 1-ը, ՀՔԾ պետն ասաց, որ ինքը լավատես է:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել
- Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է քննիչի հարցերին.Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա. ՀՔԾ պետ
- Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ Մարտի 1-ի գործով. ՀՔԾ
- ՀՔԾ-ն Մարտի 1-ը բացահայտելու քաղաքական կամք ունի. Սասուն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան