Նկարահանող խմբի անդամը դատի է տվել Ջոնի Դեփին
«Ստի քաղաքը» ֆիլմի նկարահանող խմբի անդամը դիմել է դատարան՝ մեղադրելով հայտնի դերասան և երաժիշտ Ջոնի Դեփին Լոս Անջելեսում նկարահանման հրապարակում իրեն ծեծելու մեջ։
Ռիա նովոստին, հղում անելով Hollywood Reporter-ին, գրում է, որ բողոքում մենեջերը հայտարարել է, որ սկզբում Դեփը վիրավորական խոսքեր է ասել իր հասցեին, այնուհետև երկու անգամ հարվածել է։ Դրանից հետո դերասանը տղամարդուն հարյուր հազար դոլար է առաջարել, որպեսզի նա իրեն էլ պատասխան հարված տա։
«Ես քեզ կտամ հարյուր հազար դոլար, եթե դու հենց հիմա հարվածես իմ դեմքին»,- Դեփի այս խոսքերը ներկայացված է բողոքում։
Մենեջերի խոսքով, դեպքի պահին Դեպի վրայից ալկոհոլի հոտ է եկել և, թվում էր, որ նա խմած է։ Տուժողը հայտարարել է, որ իրեն հեռացրել են նկարահանումից, երբ հրաժարվել է խոստանալ, որ դատարան չի դիմի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա