Իրանցիներն այս ընթացքում դուրս չեն գա միջուկային համաձայնագրից. իրանագետ
«Իրանական կողմը շարունակում է վարել Արևմուտքի հետ երկու թևերի քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով միջուկային համաձայնագրի հետ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրների հետ վարած Իրանի վարած քաղաքականությունը միտված է նրան, որ իրանական միջուկային համաձայնագիրը ստորագրած պետությունները, եվրոպական պետությունները մնան այդ համաձայնագրի շրջանակներում, մինչդեռ Միացյալ նահանգների՝ համաձայնագրից դուրս գալու գործընթացը ստիպել է Իրան-ԱՄՆ հարաբերություններում իրանական կողմին որդեգրել շատ ավելի խիստ դիրքորոշումներ:
«Ակնհայտորեն պետք հաջողություն համարել այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը Վիրեննայում կայացած վերջին հանդիպմանը փաստացիորենհասավ հաջողության: Բացի ԱՄՆ-ից, որոնք դուրս էին եկել միջուկային համաձայնագրից, մյուս բոլոր պետությունները հաստատագրեցին, որ իրենք շարունակելու են հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին»,- ասաց իրանագետը:
Իրան-ԱՄՆ հարաբերություններում, Ոսկանյանի գնահատմամբ, իրանական կողմը փորձում է ինչ-որ առումով գործընթացը տեղափոխել ԱՄՆ ներքին դաշտ, ինչի արդյունքում մեծանում են այն հանգամանքի շանսերը, ըստ որի իրանական կողմը կարող է ակնկալել, որ ԱՄՆ այս վարչակարգի կողմից պատժամիջոցների կիրառում տեղի չի ունենա և կոնգրեսականները կդիմակայեն Միացյալ նահանգների հակաիրանական քաղաքականությանը:
«Իրանցիներն այս ընթացքում դուրս չեն գա միջուկային համաձայնագրից և կձգտեն պահպանել հարաբերությունները ԵՄ երկրների հետ: Իսկ փոխադարձ հայտարարությունների ու սպառնալիքների պահով ակնհայտ է, որ Իրանի նախագահը զգուշացրեց, եթե ԱՄՆ-ը կիրառի իրանական նավթի արտահանման վրա ամբողջական պատժամիջոցների ռեժիմ, ապա իրանական կողմը կարգելափակի ողջ տարածաշրջանից նավթի ելքը, ինչը նշանակում է իրանցիները կրկին կօգտագործեն Հորմոզին նեղուցի խաղաքարտը»,- ասաց իրանագետը՝ շեշտելով, որ նավթային հռետորաբանությունը հպգուտ Իրանի է աշխատում:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ նավթի գները ձեռնտու են Իրանին՝ հաշվի առնելով երկրում տնտեսական խնդիրները:
Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի դեմ կիրառվում են նաև հոգեբանական պատերազմի տարրեր, սակայն երկրի ներսում իրավիճակը կառավարելի է:
«Իրանի ներսում ցանկացած գործընթաց անմիջականորեն առնչվում է Հայաստանի անվտանգության որոշակի բաղադրիչներին՝ հաշվի առնելով հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, մեր և Իրանի սահմանի կարևորությունը մեր պետության համար, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Իրանի հյուսիսում՝ ատրպատականում բնակվում են թյուրքալեզուներ, որոնք կարող են վատագույն սցենարի դեպքում նույնպես ընդգրկվել անջատողական շարջումների մեջ»,- նշեց Ոսկանյանը:
Նա մտահոգություն հայտնեց նաև, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան հարաբերությունները վերջին ինչ-որ առումով մոռացության է տրվել. «Մեր հասարակության ուշադրությունն այս պահին սևեռված է ներքաղաքական, առանձին մանր սկանդալային դեպքերի վրա, և մենք շատ դեպքերում մոռանում ենք մեզ համար շատ կարևոր խնդիրներ՝ կենտրոնանալով կենցաղային գործընթացների վրա: Մենք Իրանի հետ աշխատելու հստակ ծրագիր պետք է ունենանք, իսկ այսօր, կարծում եմ, Իրանի հետ աշխատելու հստակ տեսալական պետական մակարդակում չկա, ցաքուցրիվ է միայն: Սա բաց է, որը պետք է հնարավորին արագ և որակյալ կերպով լրացվի»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի բացառել նավթի՝ բարելի դիմաց 100 դոլարով թանկացումը
- Իրանը սպառնացել է արգելափակել նավթի մատակարարումը Պարսից ծոց
- Ռոհանին ԵՄ-ին կոչ է արել պահպանլ միջուկային գործարքը
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում