Դեռևս այն փուլում չենք, որ նպատակահարար լինի նվազեցնել անցողիկության շեմը. Դավիթ Հարությունյան
«Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է լինի այնպիսին, որ սպասարկի արտահերթ ընտրությունները»,- ԱԺ քննարկումների ժամանակ այսօր ասաց ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի արտահայտած այն մտահոգությանը, թե չլինի՝ նոր ԸՕ գրվում է միայն արտահերթ ընտրությունների համար։
Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ շատ հաճախ իրավիճակը ճկուն լուծումներ է պահանջում. «Եվ դրա համար է ստեղծվում ԿԸՀ-ն։ Հիմնական կարգավորումները գտնվում են օրենսգրքում, բայց նա ունենում է որոշակի ճկունություն՝ հստակեցնելու, լրացուցիչ կարգավորումներ մտցնելու։ Արդյո՞ք վերցնելով իրենց ինչ-որ պարզաբանումը և բերելով Ընտրական օրենսգիրք՝ մենք դրական գործ ենք կատարում։ Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումը չէ»։
Անդրադառնալով ընտրական համակարգին՝ Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ պետք է լինի սովորական համամասնական ընտրակարգ, ինչպիսին եղել է մինչև 2016 թվականը։ Ինչ վերաբերում է անցողիկ շեմին, ապա բանախոսը հիշեցրեց՝ հանձնաժողովը նախատեսել է կուսակցությունների և դաշինքների համար շեմն իջեցնել մեկ տոկոսով։
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ անցողիկության շեմի իջեցմամբ խորհրդարանում պետք է հայտնվեն ոչ թե առանձին, փոքր, այլ խոշոր ուժեր. «Այսօր ԱԺ ամենափոքր խմբակցությունը ՀՅԴ խմբակցությունն է՝ 7 հոգի։ Ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր խմբակցություններ։ Կարծում եմ՝ ՀՀ զարգացման տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետև ինչքան փոքրանում են խմբակցությունները, այնքան ավելի դժվար է կոնսոլիդացիա տեղի ունենում։ Իմ խորին համոզմամբ, մենք դեռևս այն փուլում չենք, որ նպատակահարար լինի նվազեցնել շեմը»։
Վիգեն Սարգսյանն էլ հարց ուղղեց Իոաննիսյանին՝ առավել մեծ թվով խմբակցություններ ունենալն արդյո՞ք օգնելու է կառավարման գործընթացին, թե հակառակը, վնասելու է։
Սպարտակ Սեյրանյանն էլ ընդգծեց՝ բազմաթիվ ուժերի ներկայությունն ԱԺ-ում շատ լավ պատկեր կլինի. «Սակայն ամբողջ էությունը քաղաքական դաշտին սխալ ուղերձ չհղելն է՝ այս անգամ չանցան խորհրդարան, մյուս անգամ անպայման կանցնեք»։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին. Զոհրաբյան
- Lինելու են ուժեր, որոնք շեմն իջեցնելու դեպքում էլ խորհրդարան չեն անցնելու. քաղտեխնոլոգ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին