Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը
Բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է գործընթաց՝ կապված Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով և որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ մեկանգամյա պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում արագ տեմպերով սկսել են արգելել: «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այն առաջիկա 5-10 տարվա ընթացքում արգելվելու է ամբողջ աշխարհում: Մենք չենք կարող այս պահին ամբողջությամբ արգելել պլաստիկի օգտագործումը, բայց այդպիսի գործընթաց ենք սկսում: Մեկ համայնքում, որի մասին կհայտարարենք շուտով, բոլոր բնակիչներին կբաժանենք կտորից տոպրակներ, միջոցառումներ կիրականացնենք պլաստիկե շշերի վերամշակման նպատակով»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին