ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրությունը՝ վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ
ՎՏԲ բանկը տեղեկացնում է, որ վերջերս հայտնվել են ընկերություններ, որոնք ներկայանում են հաճախորդներին որպես միջնորդ և խոստանում են աջակցություն՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ ստանալու հարցում: Զեղծարարները մոլորության մեջ են գցում հաճախորդներին, ներկայացնում ոչ ճշգրիտ տեղեկատվություն, պահանջում են մեծ միջնորդավճարներ՝ գցելով հաճախորդներին բարդ իրավիճակի մեջ:
«Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից: Վարկ ստանալու անհրաժեշտության դեպքում հորդորում ենք ինքնուրույն դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր՝ չդիմելով միջնորդների օգնությանը: Հայաստանի ողջ տարածքում գործող Բանկի մասնաճյուղերը տրամադրում են տարբեր տեսակի վարկեր ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Բանկի մասնաճյուղեր, զանգահարել Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am»,-հայտնում են ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին