ID քարտերի հետ կապված բավական լուրջ խնդիր կա. Դանիել Իոաննիսյան
«ID քարտերի հետ կապված բավական լուրջ խնդիր կա։ Այն ընկերության հետ, որը միշտ ID քարտեր էր մատակարարում, պայմանագիրն ավարտված է։ Մի քանի ամիս շարունակ քարտերի դեֆիցիտ կա, իսկ բոլորին ID քարտերով ապահովելու համար անհրաժեշտ է 1 տարուց ավելի ժամանակ՝ անգամ ամենաինտենսիվ աշխատանքների իրականացման դեպքում»,- ԱԺ քննարկումների ժամանակ այսօր ասաց ընտրական օրենսդրությունը բարեփոխելու՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Քննարկվում էր մատների թանաքոտման տարբերակը, բայց այստեղ ևս բազմաթիվ ռիսկեր հայտնաբերվեցին։ Սա ևս իդեալական տարբերակ չէ, թանաքը տեսկանորեն կարող է ջնջվել կամ անգույն թանաքը պատահաբար կարող է քսվել ձեռքին՝ այսպիսով մարդուն զրկվելով քվեարկելու իրավունքից»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նկատեց, որ դատելով ներկայացված մոտեցումներից՝ կարելի է եզրակացնել՝ ներկա ուժերը տրամաբանորեն եկել են նրան, ինչի մասին նախկին իշխանությունները հայտարարում էին դեռ տարի-տարիուկես առաջ՝ ԸՕ-ն քննարկելու ժամանակ։
Ինչ վերաբերում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչությանը, Դանիել Իոաննիսյանը նշեց՝ իրենք կարծում են, որ զորամասերում նախընտրական պաստառների համար պետք է տարածք առանձնացվի, բացի այդ՝ զինծառայողներին հնարավորություն տրվի առվել շատ հետևել նախընտրական քարոզչության բնույթ կրող հաղորդումներին։
Վիգեն Սարգսյանը միաժամանակ ընդգծեց անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի վերահսկողությա մեխանիզմների ներդրման կարևորությունը։ «Որպեսզի մեկ անձը մյուսի փոխարեն քվեարկի, անհարժեշտ է մի քանի հոգու հանցավոր համաձայնություն։ Ինչ վերաբերում է որոշ քաղաքացիների՝ նոր անձնագիր չունենալուն, դա կարող է այլ պատճառ ունենալ՝ օրինակ այլ երկրի քաղաքացիության առկայություն։ Շատ մարդիկ, ստանալով այլ երկրի քաղաքացիություն, այդ երկրում խնդիրներ չունենալու համար շարունակում են ապրել հին անձնագրով՝ Հայաստանում»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։
Իր լույթի ավարտին Դանիել Իոաննիսյանը շեշտեց, որ ընտրացուցակների կապն իրական պատկերի հետ, այն է՝ ընտրելու իրավուքն ունեցողների պաշտոնական և իրական թվերը՝ համեմատության մեջ, նվազեցնում են ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դեռևս այն փուլում չենք, որ նպատակահարար լինի նվազեցնել անցողիկության շեմը. Դավիթ Հարությունյան
- Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին