Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը նրա փաստաբանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Վերաքննիչ դատարանը, հիշեցնենք, մերժել էր նրանց դիմումը:
Panorama.am-ի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Վճռաբեկ դատարանից, փաստաբան Կարեն Քամալյանն ասաց. «Ակնկալիք չունենանք, վկայականները պիտի ճղենք, չաշխատենք ընդհանրապես»:
Փաստաբանն ասաց, որ վերջին անգան Գրիգորյանի հետ հանդիպել է երեկ, վիճակը կայուն ծանր է. «Քաղցկեղով հիվանդ է, ոնց պիտի լինի: Դեռ քիմիաթերապիաներ չի ընդունել, բայց պիտի ընդունի»:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր՝ Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան