Եգիպտոսում գտել են առեղծվածային սև սարկոֆագ
Եգիպտոսի հյուսիսային ափին՝ Ալեքսանդրիայում, պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սև գրանիտե սարկոֆագ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մասնագետները դեռ չգիտեն, թե ում մնացորդները կարող են դրանում գտնվել։
Գիտնականների խոսքերով, հայտնաբերել են մինչև այժմ գտնված եգիպտական ամենամեծ սարկոֆագներից մեկը։ Սարկոֆագի բարձրությունը 185 սմ է, լայնությունը՝ 165, երկարությունը՝ 265 սմ։ Գնահատակնների համաձայն, այն փակվել է շուրջ 2 հազար տարի առաջ Պտղոմեոսյան դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 4-1 դդ.), մինչ այժմ չի բացվել։ Քիչ են դեպքերը, երբ հնագետները հայտնաբերում են եգիպտական թաղումներ, որոնք գողերի կողմից չվնասված և ընդհանրապես ձեռք տրված չեն լինում։
Նույն թաղումից հնագետները գտել են ալաբաստրից պատրաստված մեծ գլուխ, որը, հնարավոր է, հենց այն մարդու պատկերն է, ով թաղվել է այդ սարկոֆագում, բայց դեռ պետք է հաստատվի։ Ուսումնասիրողները կարծում եմ, որ թաղվել է սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան