Դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման նոր ժամկետներ են նշանակվել
Թուրքիան Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր կստանա 2019 թվականի վերջին։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, գործարքը կկայանա՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամները դեմ են արտահայտվել Անկարայի կողմից իրականացված այս գործարքին։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան ի գիտություն է ընդունում տեխնիկական դժվարությունները, որոնք կարող են ծագել զինատեսակի գնման ընթացքում, մասնավորապես՝ նշված համակարգերի անհամատեղելիությունը դաշինքի այլ համակարգերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան С-400-ի հետ խնդիրներ չունի
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին