Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին
«Արձագանքելով Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում է կայացրել զիջելու ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց անհուսալի դասակարգված վարկերի գծով հաշվարկված տույժերը՝ վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով»,-նման հայտարարություն է տարածել Կոնվերս Բանկը:
Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչև 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը:
«Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները:
Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը քննարկելու համար»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Բանկից տեղեկացրեցին նաև, չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված վարկերի վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Մեկնարկում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տուգանքների համաներումը
- Ամերիաբանկը ֆիզիկական անձանց դուրս գրված վարկերի տույժերն ու տուգանքները կզիջի
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան