Ամեն անգամ համաներումներից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. Միհրան Պողոսյան
«Չվճարված վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների համաներման մասին կառավարության առաջարկը լավն է, որևէ մեկը չի կարող վիճարկել, բայց հարցեր է առաջացնում»,- այս մասին ԱԺ-ում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Մի շարք հարցեր են առաջանում հատկապես գումարի հետ կապված: Ես 2013թ.-ի ակտ եմ ստացել, վճարել, երբ կառավարությունը հայտարարել է համաներման մասին: Մարդիկ են եղել, որոնք վճարել են: Որևէ մեկը չի կարող վիճարկել, լավ բան է: Եթե 2016, 2017թթ.-ին սոցիալական բաղադրիչն ավելի շատ է, չվճարելու սոցիալական պատճառները շատ են, նրանք, ովքեր վճարե՞լ են, կարողացել են վճարել, անարդարությանը չե՞ն բախվում: Մենք քննարկել ենք այն հարցը, որ բարեխիղճ քաղաքացիները փոխհատուցում ստանան կամ գումարներ վերադարձվեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ մինչև 2012թ.-ը բոլոր տույժ և տուգանքները ներվել են, և սա առաջին դեպքը չէ համաներման:
Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն ասաց, որ ասպիսի գործառույթ երրորդ անգամ է անցկացվում:
«2010-ից ԴԱՀԿ-ում վարչական իրավախախտումների մասին ռեգիստր է վարվում, հստակ երևում է, թե վարորդների որ մասն է վճարել, որ մասը ոչ, ինչի չի վճարվել և այլն: Այդ տեղեկատվությունը ԴԱՀԿ-ից կարող եք ստանալ մի հանձնարարականով»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ամեն անգամ համաներումներից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է, մարդիկ սպասում են, որ նմանատիպ գործառույթ կրկին կիրականացվի. «Սա լուրջ խնդիր է լինելու պետության համար: Ես դեմ չեմ համաներմանը, բայց նրանք, ովքեր ժամանակին վճարել են տուգանքները, ի՞նչ պետք է անեն, մարդը, որ բարեխիղճ է, չպետք է տուժի: Մենք բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը, սա նրանց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»։
Հարակից հրապարակումներ`
- Տուգանքներից ազատվելու համաներումը կտարածվի շուրջ 150 հազար անձանց վրա. Զեյնալյան
- Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում