Վեհարան ներխուժածներից մեկի մոտ թմրանյութի նմանվող զանգված են գտել
Կաթողիկոսի հրաժարականի պահանջով Վեհարանի տարածք ներխուժած քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Panorama.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանությունից:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մանրամասնեցին, որ հուլիսի 7-ին հոգևորականներից մեկը ահազանգել է ոստիկանություն, ըստ որի Դիվանատուն մտած անձինք իրենց պայուսակների մեջ դնում են փաթեթավորված ինչ որ բան, որն իրեն կասկածելի է թվում:
«Մեկնած խումբը Դիվանատան տարածքում շարժման անդամներից մեկի պայուսակը ենթարկել են զննության: Պայուսակի գրպաններից մեկում հայտնաբերվել է խոնավ անձեռոցիկի մեջ փաթեթավորված թմրանյութի նմանվող կիսաչոր դեղնականաչավուն զանգված: Նշանակված է դատաքիմիական փորձաքննություն, իրականացվում է հետաքննություն»,-ասացին ոստիկանությունից:
Panorama.am-ը հետաքրքվեց, արդյո՞ք շարժման մասնակիցը, ում պայուսակից հանել են զանգվածը, եղել է թմրանյութի ազդեցության ներքո, ոստիկանությունից ասացին՝ փորձաքննություններ են նշանակված, դեռ արդյունքները չկան:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Մայր Աթոռից հեռացրել է ակցիայի մասնակիցիներին
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան