ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում 7 հարց է ընդգրկված։
Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած և պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին 13-րդ արձանագրությունը, ըստ որի, «Ծառուկյան» դաշինքի համապետական ընտրական ցանկի առաջին մասի հաջորդ թեկնածուն է Հրանտ Դավթյանը»։
Այնուհետև Դավթյանը երդվեց՝ համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում