Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ
Beeline-ը հայտարարում է book.beeline.am կայքում «Գրքային պորտալ» և kids.beeline.am կայքում՝ «Մանկական պորտալ» ծառայությունների գործարկման մասին։ Նոր ծառայություններն իրենցից ներկայացնում են գրքային և մանկական կայքեր, որտեղ տեղադրված են գրքեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր, ուսուցողական հաղորդումներ և խաղեր երեխաների ու իրենց ծնողների համար։
Ընկերությունից հայտնում են, որ «Գրքային պորտալ» ծառայությունը հնարավորություն է տալիս առցանց լսել ու կարդալ տարբեր ժանրերի գրքեր, ինչպես նաև օրական մեկ գիրք ներբեռնել հեռախոսների, պլանշետների և համակարգիչների միջոցով։ book.beeline.am и kids.beeline.am կայքերում հասանելի է անվճար բովանդակություն։ Բաժանորդագրման արժեքն է օրական 30 դրամ։ Beeline-ի ցանցում բջջային ինտերնետի օգտագործումն երկու ծառայությունների համար անվճար է։
«Beeline-ը շարունակում է ընդլայնել հավելյալ ծառայությունների ցանկը, և դրանց թվում ներառվել են երկու հարթակներ, որտեղ կարելի է գրքեր ներբեռնել ու մանկական բովանդակություն գտնել։ Մենք հաճախ առաջարկներ ենք ստացել հաճախորդներից նման ծառայությունների գործարկելու մասին, և այժմ ուրախ ենք հայտնել մեր բաժանորդներին, որ նրանց առաջարկներն իրականացված են», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գրքային պորտալ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարճ հաղորդագրություն ուղարկել «2» (առանց չակերտների) տեքստով 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*2# հրահանգը և ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը:
«Մանկական պորտալ» ծառայության ակտիվացման համար պետք է ուղարկել «1» տեքստը (առանց չակերտների) 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*1# հրահանգը և ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին