Ճապոնիայում ջրհեղեղեի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է 176 մարդ։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ իշխանությունների պաշտոնական տվյալներով տասնյակ անհետ կորածների որոնումը շարունակվում է արդեն հինգ օր։ Որոնողական գործողություններին մասնակցում են տասնյակ հազարավոր փրկարարներ և կամավորներ:
Կառավարությունը հայտարարել է նաև վարչապետ Սինձո Աբեի այցի մասին՝ ջրհեղեղներից առավել տուժած Կուրասիկի քաղաք:
Հորդառատ անձրևները Ճապոնիայում սկսել են նախորդ շաբաթվա վերջից՝ հիմնականում երկրի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում։ Դրանք հանգեցրել են սողանքների և ջրհեղեղների ծագման, առավել շատ տուժել է Հիրոսիմայի պրեֆեկտուրան:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին
- Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 100-ից անցել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան