Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը լինելու է ծանոթության հանիպում. վերլուծաբան
Այսօր՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սա, ըստ էության, այդ պաշտոնում նշանակվելուց հետո ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի առաջին հանդիպումն է ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ կայանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։ Որոշ փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող է դրական ազդել բանակցությունների վրա և բարձրացնել դրանց արդյունավետությունը։
Պարզելու՝ արդյոք վերլուծաբան Թևան Պողոսյանը համամի՞տ է այդ տեսակետի հետ, Panorama.am-ի թղթակիցը ցրուցեց վերջինիս հետ։
«Աշխարհում հազար ու մի հարց կարելի է իրար կապել։ Իսկ կարո՞ղ է որոշել են հանդիպել Պուտին-Թրամփ՝ մի քանի օրից կայանալիք հանդիպումից առաջ։ Սա ուղղակի տեխնիկական հարմարության իմաստով է, որ երկու արտգործնախարարներն էլ գտնվելու են միևնույն քաղաքում։ Հեղափոխությունից, նոր կառավարություն ձևավորելուց հետո համանախագահները փորձում են երկու նախարարների հանդիպում կազմակերպել։ Տեխնիկապես սա շատ հարմար է, համանախագահները փորձում են իրենց պարտականությունները կյանքի կոչել։ Այնպես որ, եկեք ՆԱՏՕ-ի հետ այդս հանդիպումը չկապենք։ Ես չեմ կապի որևէ իմաստով։ Կողմերը զգացել են, որ պատրաստ են, գնում են հանդիպման։ Այդքան բան»,- ասաց Թևան Պողոսյանը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ Մնացականյան-Մամեդյարով սպասվելիք հանդիպումից, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ կարելի է կանխատեսել՝ սա լինելու է ծանոթության հանիպում։
«Լինելու է հանդիպում, ուր պաշտոնյաներն իրար հետ խոսելու են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պահելու են Արցախյան թեման, փորձելու են դիրքորոշումները ճշտել։ Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ մինչև չլինեն վստահության մեխանիզմներ, բանակցային գործընթաց չի լինելու, բացի այդ՝ բանակցայի գործընթացում Արցախը պետք է գտնի իր ճիշտ դիրքը, և ձևաչափը վերականգնի։
Ինձ համար ամենակարևոր երևույթը երեկ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրապարակումն էր։ Այնտեղ կարմիր թելով գնում էր, որ հայկական ԶՈՒ-ն պետք է այնպիսի զարգացում ունենա, որ Ադրբեջանին երբևէ թույլ չտա խոսել ուժի դիրքերից»,- ասաց Թևան Պողոսյանը՝ կրկին շեշտելով, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում անհրաժեշտ է ընդգծել՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին