
ՀԱՊԿ-ում ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի իրավիճակը
ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ կազմակերպության անդամ երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Այս մասին նշված է ՀԱՊԿ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, գլխավոր քարտուղարության հրավիրած նիստում քննարկվել ու մշակվել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի հակաօդային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման համաձայնագիրը: Այն ուղարկվել է ՀԱՊԿ պետություններին՝ ներպետական համաձայնության համար: